Submitted by H.Minasyan on
Մենք Ադրբեջանի հետ ուս ուսի քայլում ենք դեպի Թուրքիայի հարյուրամյակ.Քուրթուլմուշ

Մենք Ադրբեջանի հետ ուս ուսի քայլում ենք դեպի Թուրքիայի հարյուրամյակ. Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը X-ի իր էջում շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ Ադրբեջանի Անկախության օրը: Մենք Ադրբեջանի հետ ուս ուսի տված քայլում ենք դեպի Թուրքիայի հարյուրամյակի մեր նպատակը՝ հզոր ձայն և արդյունավետ ուժ: Թող մեր միասնությունը հավերժ լինի»,- գրել է նա։

Ավելի վաղ Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կապերը ռազմավարական բնույթ են կրում, ապա ընդգծել, որ երկու երկրները մշտապես փոխադարձաբար միմյանց սատարում են և ապագայում էլ այդպես կգործեն:

Add new comment