ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր այցելությունները լինելու են շարունակական. Սուրեն Պապիկյան
«Մեկնարկել են շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ»,- ֆեյբուքայան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշել է , որ անակնկալ այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել զինծառայողներին անհանգստացնող մտահոգությունների ու խնդիրների վերաբերյալ:
«Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։ Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։ 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի»,- գրել է Ս. Պապիկյանը։
Փետրվարի 1-ին նմանօրինակ այցով ՊՆ նախարարը եղել է N զորամասում, ծանոթացել օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը, այցելել հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին:
Add new comment