Վաղը Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպում տեղի կունենա
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում տեղի կունենա։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Թեհրանում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։
Բացի տարածաշրջանային խնդիրներից` հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» բանակցությունները։
#Դետքի_հետագծով
«3+3» ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան 3 տարի առաջ։ Վերջինս առաջարկել էր տարածաշրջանի խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։
Թարմացում.
Վրաստանը վաղը չի մասնակցի Թեհրանում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը։ «Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է ռուսական գործոնից»,- նշել է վրացական կողմը։
Add new comment