Submitted by H.Minasyan on
«3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։ Ինչպես հայտնում է «Դետք»-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Թեհրանում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ «Կողմերը պայմանավորվել են, որ մասնակից երկրներից յուրաքանչյուրը կնշանակի հատուկ ներկայացուցիչ։ Ավելի ուշ մեր թուրք գործընկերները կհամակարգեն այդ ամենը և կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը»,- հայտնե

«3+3» ձևաչափով ԱԳ ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ տարի Թուրքիայում

«3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։

Ինչպես հայտնում է «Դետք»-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Թեհրանում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումից հետո։

«Կողմերը պայմանավորվել են, որ մասնակից երկրներից յուրաքանչյուրը կնշանակի հատուկ ներկայացուցիչ։ Ավելի ուշ մեր թուրք գործընկերները կհամակարգեն այդ ամենը և կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը»,- հայտնել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ հույս ունի` հաջորդ տարվա հանդիպմանը կմասնակցի նաև վրացական կողմը։

Նշենք, որ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Արարատ Միրզոյանը։

Թեև Վրաստանն ընդգրկված է «3+3» ձևաչափում, սակայն չի մասնակցել Թեհրանի հանդիպմանը։

Add new comment