Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ընդգծվել են երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ անվտանգությունը, ներդրումների և այլ ոլորտներում առկա համագործակցությունը։
Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև գործընկերությունը բազմակողմ հարթակների շրջանակում է՝ հատկապես ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման։
Add new comment