Submitted by A.Gevorgyan on
hdysus

Նախիջևանի հատուկ համազորային բանակում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Նախիջևանի հատուկ համազորային բանակում անցկացվել է գլխավոր շտաբի և անձնակազմի մարտունակության բարձրացման նպատակով հրամանատարաշտաբային զորավարժություն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA  լրատվական գործակալությունը։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ կազմավորումներն ու ստորաբաժանումները սկսել են շարժվել մարտական գործողությունների ​​շրջաններ: Մարտավարական գործողությունների գործնական իրականացման փուլում հրետանային ստորաբաժանումները գործնական կրակոցներ են իրականացրել հակառակորդի առաջնագծում և խորքում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Հատուկ նշանակության ջոկատներին հանձնարարվել է գրոհել հակառակորդի պաշտպանության առաջնագծում տեղակայված մարտական ​​դիրքերը և կարևոր օբյեկտները։ 

Պաշտպանական ստորաբաժանումներն ուժեղացնելու և առաջխաղացող ստորաբաժանումների գրոհները կասեցնելու համար շարժման մեջ գտնվող պայմանական հակառակորդի մեքենայացված ստորաբաժանումը ոչնչացվել է հատուկ նշանակության ջոկատների կողմից։

#Դետքի_հետագծով

Հատկանշական է, որ այս զորավարժությունների թիրախը պայմանական հակառակորդն է, ինչը ենթադրում է, որ պատրաստությունները տարածաշրջանում կկիրառվեն:

Add new comment