Submitted by H.Minasyan on
«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն վարել Թուրքիայի հետ»․ Հունաստանի ԱԳ նախարար

«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն վարել Թուրքիայի հետ»․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունական «To Vima» թերթին տված հարցազրույցում Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ Աթենքը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։  Նա հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լավ մթնոլորտ է ձեռք բերվել, և քայլ առ քայլ առաջընթաց է նկատվում։ 

«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ: Մենք կարծում ենք, որ իներցիան վեճերը լուծելու միջոց չէ: Երկխոսության հիմք կա, որը կհանգեցնի փոխշահավետ համաձայնությունների: Քաղաքացիական պաշտպանությունը, միգրացիոն քաղաքականությունը և զբոսաշրջությունն այն ոլորտներն են, որտեղ կարելի է ձեռք բերել դրական պայմանավորվածություններ»,- հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Add new comment