Submitted by A.Muradyan on
ousjhdfoiuaehfp

Ուկրաինան ինքնուրույն կորոշի խաղաղության պայմանները. Ստոլտենբերգ

Ուկրաինան ինքը կորոշի, թե ինչ պայմաններով է բանակցելու և խաղաղության համաձայնագիր կնքելու, իսկ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստի մեկնարկից առաջ: 

«Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ պայմաններն են ընդունելի բանակցությունների համար, և, ինչն ավելի կարևոր է, թե որ պայմաններն են ընդունելի համաձայնագրի համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պատասխանատվությունն Ուկրաինային աջակցելն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Նիստում քննարկվելու են ստորջրյա ենթակառուցվածքների և Ուկրաինայի պաշտպանության թեմաները։

Add new comment