Ադրբեջանը մնացել է միայնակ հետկոնֆլիկտային մարտահրավերների հետ. Հաջիզադե
Ադրբեջանը միջազգային գործընկերներից պատասխան չի ստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։
«Report»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ ավելի քան 30 տարի Հայաստանը ոչ միայն «օկուպացրել է ադրբեջանական տարածքները, այլև այստեղ տեղադրել է իր զինտեխնիկան, ականներ, որոնք մինչ օրս վտանգում են մարդկանց կյանքը»։
«Ադրբեջանական տարածքները շարունակվել են ականապատվել նաև պատերազմի ավարտից հետո, ազատագրված հողերում հետագայում հայկական արտադրության ականներ են հայտնաբերվել»,- ասել է Հաջիզադեն:
Add new comment