Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատվածում աշխատանքներ է կատարում
«Ադրբեջանի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու համար։ Որպես Պետական մաքսային կոմիտե՝ մենք նույնպես ներգրավված ենք այս գործընթացում։ Այժմ «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի վրա ենք աշխատում»,- լրագրողներին ասել է Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղըրովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալության էկոնոմիկայի (APA-Economics) բաժնին։
«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ փուլում»,- հավելել է Շահին Բաղըրովը։
#Դետքի_հետագծով
Քաղաքական և դիվանագիտական տարբեր հարթակներից Ադրբեջանն ու Թուրքիան բարձրաձայնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Թշնամի պետության ղեկավարը բացահայտ նշել է, որ այդ միջանցքն իրենց համար ռազմավարական ծրագիր է, ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու է ռազմական ճանապարհով։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային, այլ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը։
Չկա «Զանգեզուրի միջանցք» հասկացություն, դա «Թուրանական միջանցքի» ծրագիրն է։
Add new comment