Submitted by A.Gevorgyan on
Hug

Ադրբեջանը նոր գնդացիր է թողարկել

Ադրբեջանը նոր՝ «AH-12.7» խոշոր տրամաչափի գնդացիր է թողարկել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Գնդացիրը ցուցադրվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ անցկացված «SPECA երկրների ցուցադրություն. տևական խաղաղության համար տարածաշրջանային համագործակցություն» անվամբ ցուցադրության ընթացքում։

Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը Ալիևին զեկուցել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրած տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, ընդհանուր առմամբ 88 անուն պաշտպանական արտադրանքի մասին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը նշել է, որ պաշտպանության ոլորտն առաջնային է երկրի համար, բայց զուգահեռ «խաղաղության» կեղծ օրակարգի  հրապարակային հայտարարությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը տարածաշրջանում միայն անկայունություն է հրահրելու։ 

Add new comment