Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած հանդիպմանը քննարկվում են երկու երկրների միջև հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Մոսկվայում կկայանա մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը: Երկու երկրների արտգործնախարարների բանակցություններն ընթանում են վերոնշյալ հանդիպման շրջանակում։
Add new comment