Submitted by A.Gevorgyan on
gth

Իլհամ Ալիևի նախագահությամբ խորհրդակցություն է անցկացվել հաջորդ տարի կայանալիք «COP29»-ի շրջանակում

Հաջորդ տարի Ադրբեջանը կընդունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։ Դրա կապակցությամբ այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ խորհրդակցություն է անցկացվել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը նշել է․

  1. «Մեր քաղաքականության արդյունքում մենք շատ ամուր դիրքեր ենք ձեռք բերել համաշխարհային մասշտաբով։
  2. Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ հայերից ավելի շատ հայ են փորձում լինել։
  3. Բաքուն երկու շաբաթից կդառնա աշխարհի կենտրոնը։
  4. Մենք բարձր մակարդակով կանցկացնենք «COP29» միջազգային համաժողովը։
  5. Միջազգային միությունը աշխարհի բոլոր երկրներն են, և այդ երկրները միաձայն իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել Ադրբեջանին»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է հակաֆրանսիական քարոզչությունը և զուգահեռ փորձում ներկայանալ հանրությանը որպես դոմինանտ ուժ ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։

Add new comment