Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։
Հասանովն ընդգծել է, որ վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները և աջակցում է Թուրքիայի զինված ուժերին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է` թուրքական ավիացիան դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին և ոչնչացրել վերջինիս 29 օբյեկտ։
Add new comment