Submitted by A.Gevorgyan on
kkd

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և «Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին» 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է անցանկալի անձ:

Այդ անձանցից պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը, իսկ ԱԳՆ-ի համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանին։

Ադրբեջանում հակաֆրանսիական տրամադրությունները շարունակում են նոր թափ ստանալ:

 

Add new comment