Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են պետական սահմանի 70 տոկոսը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Սամխարաձեն նշել է, որ այժմ աշխատանք է տարվում մնացած 30%-ի ուղղությամբ. «Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»։
Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը:
Նշենք, որ վրաց-ադրբեջանական պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 440 կմ է, որից մի զգալի հատվածում, մասնավորապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասում կողմերը որոշ տարաձայնություններ ունեն:
Add new comment