Գազայում Իսրայելի օկուպանտ ռեժիմի նպատակներից ոչ մեկը չիրականացավ. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի նպատակներից ոչ մեկը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, իրականություն չի դարձել: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ սիոնիստները փորձել են արտաքին աշխարհի օգնությամբ հաղթանակ ապահովել և այդ նպատակով սպանել են Բեյրութում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի քաղաքական հարցերով տեղակալ Սալեհ ալ-Արուրին։ «Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի ժողովրդի դիմադրության շնորհիվ վերջին 90 օրվա ընթացքում բռնազավթիչ սիոնիստական ռեժիմի նպատակներից ոչ մեկը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը կամ նույնիսկ զինաթափումը, ինչպես նաև գերիների ազատ արձակումն իրականություն չի դարձել»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ անգամ Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ Սպիտակ տանը, քննարկումներ կան, որ Իսրայելի հետ լիարժեք համագործակցելը սխալ էր։ Նրա խոսքով՝ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովումը, որի համար անհրաժեշտ է Գազայում օր առաջ դադարեցնել Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։
«Իրանն ընդգծում է Գազայում ռազմական հանցագործություններին վերջ տալու, հումանիտար օգնության ուղիները բացելու, բռնի տեղահանումը դադարեցնելու և Գազայի ապագան պաղեստինցիների ու ժողովրդավարական ճանապարհով որոշելու անհրաժեշտությունը, որպեսզի խաղաղությունը վերադառնա տարածաշրջան»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ 23 հազարի։
Add new comment