Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել օկուպացված  տարածքներում

Ադրբեջանի նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել օկուպացված տարածքներում

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել օկուպացված Արցախում։

Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեր է հատկացրել Շուշի ու Բերձոր քաղաքներում և Աղավնո գյուղում։

Նախընտրական քարոզարշավի համար կտրամադրվեն դահլիճներ, որոնք հավանաբար կլինեն դպրոցներում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններն օկուպացված Արցախում անցկացվող առաջին ընտրություններն են։

Add new comment