Submitted by G.Avetisyan on
645

Այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդենիսում երկու սպայի մահվան դեպքերի մասին

Վարդենիսում երկու սպայի մահվան դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ որպես քաղաքական պատասխանատու, պե՞տք է պաշտոնանկ արվի. այս մասին լրագրողները հարց ուղղեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Ոչ»,- կարճ պատասխանեց Քոչարյանը: Թե ում է տեսնում այդ դեպքերի պատասխանատու՝ Քոչարյանն ասաց, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։

«Նախ պետք է հասկանալ, թե ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, ու ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե սպանություն է, դա պետք է քննվի։ Դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում, եթե այդպես գնանք՝ այսօր ոչ մի պաշտոնյա պետք է իր տեղում չլինի»,- ընդգծեց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ երեկ Վարդենսիում երկու ողբերգական դեպք է արձանագրվել։

Ժամը 06:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:  Նրա սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել։

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նա, ըստ Քննչական կոմիտեի, ինքասպան է եղել։

 

Add new comment