Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է ադրբեջանցի վետերաններին
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Թուրքիա այցելած ադրբեջանցի վետերանների հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, Թուրքիայի փոխնախագահը ողջունել է ադրբեջանցի վետերաններին և գոհունակություն հայտնել նրանց հետ հանդիպելու համար։ Յըլմազն անդրադարձել է 44-օրյա պատերազմին և ընդգծել, որ նրանց գործունեությունը հպարտացրել է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։
Վետերանները շնորհակալություն են հայտնել Թուրքիային իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։
Add new comment