Submitted by H.Minasyan on
 Ադրբեջանական Կոմանդոս զորքերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանական «Կոմանդո» զորքերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանական բանակի օպերատիվ ստորաբաժանումները («Կոմանդո») հատուկ մարտավարական զորավարժությունների շրջանակում կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման խնդիրը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Տարածքի տեսողական դիտարկման միջոցով պայմանական հակառակորդի թիրախը գնահատելուց հետո նրա զինտեխնիկան ներքաշվել է դարանակալման մեջ, և խմբի անդամները գերեվարվել են: «Կոմանդոն» բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել է առաջադրանքը կլիմայական ծանր պայմաններում»,- ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Օպերատիվ ստորաբաժանումների հատուկ վարժանքներն անցկացվում են 2024 թվականի ուսումնական պլանի համաձայն։

Add new comment