Submitted by A.Gevorgyan on
jdujd

Ալիևը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» օրակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 18-ին ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։ Անդրադարձ է կատարվել երկու երկրի տնտեսական և էներգետիկ ոլորտներում  համագործակցությանը: 

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության» օրակարգին։

Add new comment