Submitted by H.Minasyan on
Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում

Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում

Հունվարի 24-ին Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վանի Սարայ շրջանում։

Ըստ աղբյուրի՝ սահմանային անվտանգությանն առնչվող քննարկումներին հաջորդել է ընդունված որոշումները պարունակող արձանագրություն։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել էին նոյեմբերի 16-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում։

Add new comment