Submitted by A.Gevorgyan on
gjuf

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցով ԱՄԷ-ում է

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Աբու Դաբի քաղաքում մեկնարկել են «UMEX-2024» անօդաչու համակարգերի ցուցահանդեսն ու համաժողովը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով  նախարարությանը։

ԱՄԷ նախագահի հովանավորությամբ, Պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող, «ADNEC Group»-ի կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։

Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ի հետ համագործակցությունն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության առաջնահերթ ուղղություններից է, և հանդիպման մասնակիցներին հրավիրել է Բաքվում կայանալիք «ADEX-2024» 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։

Add new comment