Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարաձգվել է։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Պետական անվտանգության ծառայության վարած քրեական գործով։ Որոշման համաձայն` Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։
Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան շինծու մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։
Ռ․ Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել էին Լաչինի միջանցքից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։
Add new comment