Submitted by G.Avetisyan on
սդ

Ալիևը Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ, բայց դե Ադրբեջանն ուր, օրենքն ուր. Տաթևիկ Հայրապետյան

Այսօր Ադրբեջանում մեկնարկած նախագահական արտահերթ ընտրությունների առաջին կադրերը լրատվականները սկսել են տարածել օկուպացված Ստեփանակերտից ու Շուշիից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով. «Ստեփանակերտի նախագահականի շենքում տեղադրել են ընտրատեղամաս ու որքան էլ տարօրինակ չէ՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները որոշել են քվեարկել Ստեփանակերտում: Դե մեծ հաշվով հայերին արտաքսելուց հետո այդտեղ ուրիշ քվեարկող չեն էլ գտնի...Բայց սա ևս մեկ ցուցիչ է, որ Ալիևի համար այս ընտրությունները ուժով հարցեր լուծելու գործելաոճը օրինաչափություն դարձնելու միջոց են»:

Մեկ այլ գրառմամբ էլ ադրբեջանագետը նկատում է. «Ունիկալն այն է, որ ըստ օրենքի՝ Ալիեւը Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ, քանի որ ինքը գրանցված է Բաքվում։ Բայց դե Ադրբեջանն ուր, օրենքն ուր…»: 

 

 

Add new comment