Submitted by A.Gevorgyan on
hyuj

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավականաչափ հասուն պետություններ են՝ միմյանց միջև առկա խնդիրները լուծելու համար. Էմիրբեյով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովն «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց է տվել:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավականաչափ հասուն պետություններ են և ի վիճակի են լուծելու իրենց միջև առկա խնդիրները, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրենց տեմպերով ընթանում են»,- ասել է նա: 

Այս համատեքստում նախագահի օգնականը «բացարձակ անհեթեթություն» է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս նշում էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ և կոչ էր անում Բաքվին վերադառնալ Երևանի հետ առարկայական բանակցությունների։

Նա անհիմն մեղադրել է Հայաստանին և ընդգծել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հարուցված բազմաթիվ դատական ​​գործերը 44-օրյա պատերազմի ավարտից հետո բացահայտ տարածքային պահանջներ են Ադրբեջանի նկատմամբ։

«Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների պահպանմանը զուգահեռ (Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ, ոչ թե հակառակը - խմբ.) Ադրբեջանի կողմից սպառնալիքի մասին միտումնավոր անհեթեթ լուրեր տարածելը ոչ միայն խորամանկություն է, այլև ճանապարհ դեպի ոչ մի տեղ»,- ասել է Էմիրբեյովը:

Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ Արցախյան (խմբ.) խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Էմիրբեյովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել «տարածքային նկրտումներ»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը բացահայտ տարածքային հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, և դա ակնհայտ է ադրբեջանական հաղորդումներից ու պետական մակարդակով արված հայտարարություններից: Անհիմն մեղադրանքները Հայաստանի հասցեին միայն փաստում են այդ իրողությունը: 

 

Add new comment