Submitted by detq-editor on
Ադրբեջանում կանանց կներգրավեն սակրավորական աշխատանքներում

Ադրբեջանում կանանց կներգրավեն սակրավորական աշխատանքներում

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ​​ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Նունո Կեյրոզը հայտարարել է, որ Ադրբեջանում կստեղծվեն կանանց առաջին թիմերը, որոնք ականազերծման գործողություններ կիրականացնեն։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական  «Minval.az» լրատվականը, Կեյրոզն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում ականազերծման թեմայով կայացած համաժողովի ժամանակ։

 

Կեյրոզը շեշտել է, որ ականազերծումը մի մասնագիտություն է, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը զգալի հնարավորություն է ընձեռում խթանելու արդարությունն ու ներառականությունը և աջակցելու երկրում ականազերծման ոլորտի առաջադեմ բնույթին:

 

Վերջինս հայտնել է, որ այս ծրագրի նպատակն է նաև նախանշել ապագայում կանանց կարիերայի ծրագրերն ու հնարավորությունները:

 

«Կանանց դերն ականազերծման գործողությունների առաջխաղացման գործում նշանակալի ներդրում է կայուն զարգացման նպատակների մեծ մասի իրագործման հարցում»,- եզրափակել է նա:

Add new comment