Submitted by A.Gevorgyan on
dod

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

Փետրվարի 19-ին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ նշել էինք, որ Ալիևը Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Մյունխենից։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այսօր թուրք-ադրբեջանական միությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար, և հավելել, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա։

Իլհամ Ալիևը, համաձայն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, իր ելույթում անդրադարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի կարևորությանը.

  1.  Թուրքիան նոր բարձունքներ է նվաճում։ Շատ հարցեր կախված են Թուրքիայի դիրքորոշումից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության երաշխավորն է:
  2. Թուրքիայի հզոր արդյունաբերական ներուժը, հզոր տնտեսությունը, ինչպես նաև ռազմական հզորությունը թյուրքական աշխարհին պատկանող յուրաքանչյուր մարդու համար կարևոր են: 
  3. Թուրքիան մեզ հետ էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերին։ Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի (խմբ.) շատ հաստատակամ ու բաց հայտարարությունները շատերի համար լուրջ ուղերձ էին և շատերին խանգարում էին խաթարել այս գործը, սակայն «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է» քաղաքական ու բարոյական աջակցությունը բավական էր մեզ, և մենք մարտի դաշտում ընդամենը 44 օրում լուծեցինք մեր պատմական հարցը, որը չկարողացանք խաղաղ ճանապարհով լուծել 30 տարի։ 
  4. Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները մեկ բռունցքի նշանակությունն ունեն: 
  5. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 5 ամիս առաջ մեր իրականացրած հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրքական բանակի մոդելն ամբողջովին կայացել է Ադրբեջանում։

 

 

 

Add new comment