Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան: Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։
Տեղեկությունը ֆրանսիական RTL-ի հետ զրույցում հայտնել է անձամբ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
Այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։
Պաշտոնյան շեշտել է, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմամթերք է մատակարարում բացառապես պաշտպանական նպատակներով։ «Համագործակցությունը միմիայն պաշտպանական նպատակներ ունի, Ֆրանսիան էսկալացիա չի ցանկանում։ Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը վկայում է երեկ Պանթեոնի միջոցառումը», - ասել է Լեկորնյուն։
Add new comment