Submitted by G.Avetisyan on
45

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան: Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ 

Տեղեկությունը ֆրանսիական RTL-ի հետ զրույցում հայտնել է անձամբ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

Այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։

Պաշտոնյան շեշտել է, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմամթերք է մատակարարում բացառապես պաշտպանական նպատակներով։ «Համագործակցությունը միմիայն պաշտպանական նպատակներ ունի, Ֆրանսիան էսկալացիա չի ցանկանում։ Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը վկայում է երեկ Պանթեոնի միջոցառումը», - ասել է Լեկորնյուն։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն