Դետք

Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես կանդամակցի ՆԱՏՕ-ին

Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես կանդամակցի  ՆԱՏՕ-ին և կդառնա դաշինքի 32-րդ անդամը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրվանից սկսած, Շվեդիայի պետական դրոշը բարձրացվելու է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև:

Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։

Add new comment