Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես կանդամակցի ՆԱՏՕ-ին
Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես կանդամակցի ՆԱՏՕ-ին և կդառնա դաշինքի 32-րդ անդամը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրվանից սկսած, Շվեդիայի պետական դրոշը բարձրացվելու է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև:
Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն