Ռուսաստանի 8 շրջանում 35 անօդաչու է խոցվել և գրավվել
Ռուսաստանի ութ շրջանում մարտի լույս 17-ի գիշերը 35 անօդաչու է խոցվել և գրավվել։
Ամենամեծ քանակությամբ անօդաչուները գրոհել են Կրասնոդարի երկրամասը, որտեղ հրդեհ է բռնկվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանում։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` Կրասնոդարի մարզում խոցվել է 17 անօդաչու, Մոսկվայի և Յարոսլավլի մարզերում՝ 4-ական, Բելգորոդի և Կուրսկի մարզերում՝ 3-ական, Կալուգայի մարզում՝ 2, Ռոստովում և Օրյոլում՝ 1-ական։
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդման համաձայն` մարտի 17-ի գիշերը մարզի երկնքում «С-200» հրթիռ է ոչնչացվել։
Ըստ նախնական տեղեկությունների` Կրասնոդարի երկրամասում մեկ զոհ կա․ Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուի հարձակման ժամանակ մեկ մարդ, ենթադրաբար, սրտի կաթված է ստացել։
Բելգորոդի մարզում անօդաչուների գրոհների հետևանքով բնակելի շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել։
Անօդաչուներ են խոցվել նաև Մոսկվայի մարզի Դոմոդեդովո, Ռամենսկի և Ստուպինո քաղաքային շրջաններում։
Add new comment