Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի 8 շրջանում 35 անօդաչու է խոցվել և գրավվել

Ռուսաստանի ութ շրջանում մարտի լույս 17-ի գիշերը 35 անօդաչու է խոցվել և գրավվել։

Ամենամեծ քանակությամբ անօդաչուները գրոհել են Կրասնոդարի երկրամասը, որտեղ հրդեհ է բռնկվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանում։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` Կրասնոդարի մարզում խոցվել է 17 անօդաչու, Մոսկվայի և Յարոսլավլի մարզերում՝ 4-ական,  Բելգորոդի և Կուրսկի մարզերում՝ 3-ական,  Կալուգայի մարզում՝ 2, Ռոստովում և Օրյոլում՝ 1-ական։

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդման համաձայն` մարտի 17-ի գիշերը մարզի երկնքում «С-200» հրթիռ է ոչնչացվել։

Ըստ նախնական տեղեկությունների` Կրասնոդարի երկրամասում մեկ զոհ կա․ Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուի հարձակման ժամանակ մեկ մարդ, ենթադրաբար, սրտի կաթված է ստացել։

Բելգորոդի մարզում անօդաչուների գրոհների հետևանքով  բնակելի շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել։

Անօդաչուներ են խոցվել նաև Մոսկվայի մարզի Դոմոդեդովո, Ռամենսկի և Ստուպինո քաղաքային շրջաններում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն