Submitted by H.Minasyan on
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են,- X-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։  «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում», - նշել է Կլաարը:  Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։  Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գ

Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են. Կլաար

«Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են»,- X սոցցանցում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակում»,- նշել է ԵՄ պաշտոնյան:

Կլաարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

Add new comment