Submitted by A.Gevorgyan on
hyuj

Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և երկրի առաջատար ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարները։  Քննարկվել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու  երկրների բանակների պաշտպանական հզորությունը։

Նկարը՝ արխիվից։ 

Add new comment