Submitted by H.Minasyan on
Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին: Այս մասին Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի «արդար պայքարին», ինչպես դա տեղի է ունենում այլ բարեկամ և եղբայրական երկրների դեպքում։ «Մենք մեր ներդրումն ենք ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում», - ասել է Գյուլերը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան «լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար». «Մենք աշխատում

Հարավային Կովկասում կայունություն պահմանելու համար Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին. Գյուլեր

Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին:

Այս մասին Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի «արդար պայքարին», ինչպես դա տեղի է ունենում այլ բարեկամ և եղբայրական երկրների դեպքում։

«Մենք մեր ներդրումն ենք ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության գործում»,- ասել է Գյուլերը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան «լուրջ ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար». «Մենք աշխատում ենք նաև Լիբիայում և Ուկրաինայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»։

Add new comment