«Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին և ուղղաթիռներին հասնել աղետի գոտի». Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ
«Աղետի գոտում փրկարարական աշխատանքների ուշ սկսելը կապված է եղանակային պայմանների հետ։ Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին և ուղղաթիռներին հասնել աղետի գոտու բնակավայրեր։ Երբեմն օդաչուներն իրենց կյանքը վտանգի տակ են դրել, որպեսզի իրականացնեն թռիչքները։ Բացի դրանից՝ աղետի գոտին ընդգրկում է տասը նահանգ»,- այս մասին նշել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Մարաշ քաղաքի մոտակայքում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Add new comment