2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցում են 2,4 տրիլիոն դոլարը. SIPRI

2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2.4 տրիլիոն դոլարը. SIPRI

Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2.443 տրիլիոն դոլարի՝ 6.8 տոկոսով ավելի, քան 2022 թվականին: Սա ամենամեծ աճն էր 2009 թվականից ի վեր:

Այս մասին նոր զեկույցում հայտնել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI):

«Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում են պատերազմի, աճող լարվածության և անորոշության ֆոնին»,- շեշտում են հեղինակները:

Աճը շարունակվել է իններորդ տարին անընդմեջ և նկատվել է բոլոր շրջաններում։ Այն հասել է իր ամենամեծ ցուցանիշներին Եվրոպայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:

Ընդհանուր ռազմական ծախսերը 2023 թվականին կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.3%-ը։ Այս ոլորտում ամենամեծ ծախսեր կատարած երկրների հնգյակում են եղել ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան, որոնք միասին ապահովել են համաշխարհային ռազմական ծախսերի 61%-ը:

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը, որոնք գլխավորում են համաշխարհային վարկանիշը, 2023 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը՝ համապատասխանաբար կազմելով $916 և $296 մլրդ։

2023 թվականին ՆԱՏՕ-ի 31 երկրների ռազմական ծախսերը կազմել են 1.341 տրիլիոն դոլար, ինչը հավասար է համաշխարհային մասնաբաժնի 55%-ին։ ԱՄՆ ռազմական ծախսերն ավելացել են 2.3%-ով՝ հասնելով 916 մլրդ դոլարի կամ ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերի 68%-ին։ 2023 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպացի անդամներից շատերն ավելացրել են իրենց ռազմական բյուջեները, որոնց մասնաբաժինն ընդհանուր ծախսերում կազմել է 28%: Մնացած 4%-ը ապահովել են Կանադան և Թուրքիան։

Ռազմական ծախսերի ծավալով երկրորդ տեղում է Չինաստանը, որը 2023 թվականին ծախսել է 296 միլիարդ դոլար, ինչը 6 տոկոսով ավելին է, քան 2022 թվականին։ Սա 29-րդ տարին էր, երբ երկիրը անշեղորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Այժմ այն ​​հավասար է Ասիայի և Օվկիանիայի ընդհանուր ռազմական ծախսերի կեսին:

Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերն աճել են 24%-ով և 2023 թվականին գնահատվել 109 մլրդ դոլար՝ 57%-ով ավելի, քան 2014 թ.: Անցյալ տարի ռազմական կարիքների համար հատկացումները կազմել են բյուջեի բոլոր ծախսերի 16%-ը, իսկ ռազմական բեռը կազմել է ՀՆԱ-ի 5.9%-ը։

Ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 2014-2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 59%-ով, իսկ 2022-ի համեմատ 2023-ին` 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Թուրքիան 2023-ին իր ռազմական ծախսերն ավելացրել է բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում։

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ռազմական ծախսերը 2023 թվականին 2014 թվականի համեմատ աճել են 54%-ով։ Կազմակերպված հանցավորության աճը տարածաշրջանի մի քանի երկրների ստիպել է ուժեղացնել իրենց զինված ուժերը հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար:

Add new comment