7

Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան

Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ. «Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կա՛մ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կա՛մ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը:

Եվ քանի որ հասկանալի պատճառներով հատկապես Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների  կողքին՝ ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին:

Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ  խոսելը հարիր չի համարվել:

Առայժմ՝ այսքանը:

Հ.Գ. Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է...»,- գրել է նա։

Add new comment