785

Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը. ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան

Դեռ փետրվար ամսին «Դետք»-ն անդրադարձել էր այն խնդրին, որ Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը: Ըստ ադրբեջանական մամուլի` տվյալ տեղեկությունը պետք է հրապարակվի այս տարի նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսին` «COP29»-ին: Նշվում է, որ այդ քարտեզը պարունակելու է նաև բնապահպանական տեղեկություններ, օրինակ՝ թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները:  

Մեր վերլուծություններում և հարցազրույցներում ներկայացրել էինք, թե ինչ առնչություն կա այդ կոնֆերանսի ու վերոնշյալ քարտեզների միջև, և, ի վերջո, ինչ մարտահրավերներ կարող են ստեղծվել Հայաստանի համար: 

Նույն խնդրով նաև գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն` խնդրելով մանրամասնել. 

1.    Ի՞նչ տվյալներ կարող է ձեռք բերել Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: 

2.    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հետևո՞ւմ է արդյոք այս գործընթացներին: 

3.    Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում ՀՀ կառավարությունը Ադրբեջանի այս գործողություններում և պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան: 

Հարցման պատասխանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հնարավոր եղավ ստանալ միայն ամիսներ տևած հեռախոսազանգերից և նամակագրությունից հետո, ավելին`  տպագրական 2 էջ տեքստում չկա մեր հարցերից որևէ մեկի պատասխանը: 

Կից հրապարակում ենք հարցման պատասխանը: 

Image removed.

Image removed.

Հաշվի առնելով, սակայն, որ թեման բավական կարևոր է և հեղինակավոր միջազգային կոնֆերանսին ընդառաջ վստահաբար քննարկվելու է նաև ապագայում, «Դետք»-ը հետամուտ է լինելու խնդրի լուսաբանմանը և ներկայացնելու է իր ընթերցողներին: 


 

Add new comment