Submitted by detq-editor on
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության համագործակցության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից անցկացվել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը։ ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը տեղակայված է Նիդեռլանդների Բրունսում համայնքում։  Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։  Պաշտպանության ազգային համալսարանում անցկացվող դասընթացին մասնակիցների հա

Ադրբեջանում անցկացվել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության համագործակցության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից անցկացվել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը։ ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը տեղակայված է Նիդեռլանդների Բրունսում համայնքում։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության ազգային համալսարանում անցկացվող դասընթացին մասնակիցների համար հաստատվել է  ճեպազրույց, որի ընթացքում մանրամասն տեղեկություն է տրվել առաջադրված խնդիրների և նպատակների վերաբերյալ:

Դասընթացի շրջանակում ճեպազրույցներ և պարապմունքներ են անցկացվել «ՆԱՏՕ-ի և ռազմական համագործակցության», «ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման գործընթացի», «ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատման», «ՆԱՏՕ-ի գործողությունների վերլուծության համակարգերի և համապարփակ մոտեցման» թեմաներով։

Այս դասընթացը փետրվարի 8-ից մինչև 10-ն է անցկացվել։ Մասնակցել  են ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների զինծառայողներ:

Դասընթացի ավարտին ընդգծվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնման համար նման դասընթացների կարևորությունը։

Add new comment