Ալիևն ու Ռահմոնը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Իլհամ Ալիևի հրավերով Ադրբեջանում է: Տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Կարևոր է նշել, որ երկու երկրի նախագահները ստորագրել են նաև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր:
Հանդիպման ընթացքում քննարկել են աշխարհաքաղաքական փոփոխությունների, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, անվտանգության շուրջ հարցեր։
Տաջիկստանի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ են համարում այս ուղղությամբ հատուկ ծառայությունների մարմինների և այլ մասնագիտացված գերատեսչությունների գործունեության համակարգման ուժեղացումը։
Նշենք, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն այս տարվա հուլիսին կանցկացնեն համատեղ օպերատիվ-մարտավարական «Бірлестік-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Add new comment