«Այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակը». Բաքվի ԶԼՄ-ները տեսանյութեր են տարածում
Բաքվի Հանրապետության պետական լրատվամիջոցները իրենց առաջին ռեպորտաժներն են նկարահանում Տավուշի մարզի հանձնված տարածքներից՝ ընդգծելով, թե որքան մեծ ռազմավարական նշանակություն ունի Տավուշը ադրբեջանական բանակի համար:
Ներկայացվող տեսանյութում ադրբեջանցի ռազմական փորձագետը հայտարարում է, թե «այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակը»: Նա նշում է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք լայն հնարավորություն են տալու վերահսկողության ներքո պահել հայկական մի քանի գյուղեր՝ Բաղանիսը, Ոսկեպարը։
«Բացի այդ դա հնարավարություն է տալիս դիտարկման ու վերահսկողության ներքո պահել հայկական բանակի ապագա գործողություններն ու ցանկացած շարժ»,- նշում է Բաքվի փորձագետը։
Video file
Add new comment