Submitted by H.Minasyan on
Պակիստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրեբջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:  «Նշվել է, որ բոլոր ոլորտներում Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանայ

Բաքուն ու Իսլամաբադը քննարկում են Անկարայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի ամրապնդումը

Պակիստանում գտնվող Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Բաքվի ԱԳՆ-ի մամուլի ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:

«Նշվել է, որ բոլոր ոլորտներում Բաքու-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանային ու գլոբալ դիրքերի ամրապնդմանը»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում: 

Add new comment