Submitted by detq-editor on
Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Խովաևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է։

Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Խովաևն Ալիևին տեղեկացրել է տարածաշրջան կատարած այցի և Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացի վերաբերյալ հարցեր։

«Մեր երկրների միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում»,-նշել է Իլհամ Ալիևը։

Add new comment