Արդյո՞ք Իսրայելն ու Լիբանանը կպատերազմեն
Իսրայելի և լիբանանյան «Հիզբոլլահ» խմբավորման միջև լարվածությունն ու միտումնավոր հարձակումները սրվում են:
Հոկտեմբերի 8-ից ի վեր «Հիզբոլլահը» Իսրայելին ներքաշել է անհավասար մի հակամարտության մեջ՝ խոչընդոտելու Գազայի դեմ Իսրայելի պատերազմը, որն արդեն խլել է ավելի քան 36.000 մարդու կյանք:
Սահմանի երկու կողմի գյուղերից խաղաղ բնակիչները տարհանվել են։ Իսրայելը, սպիտակ ֆոսֆոր արձակելով, թիրախ է դարձրել լիբանանյան գյուղերը, մինչդեռ «Հիզբոլլահը» անօդաչու թռչող սարքերով, կառավարվող հրթիռներով և այլ զինատեսակներով թիրախավորել է իսրայելական ռազմական օբյեկտները:
Վերջին շաբաթվա ընթացքում երկու կողմերն էլ ակտիվ հարձակումներ են իրականացրել, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայում հրադադարի կոչ է արել:
Ի՞նչ է «Հիզբոլլահը»
«Հիզբոլլահը» շիա խմբավորում է, որն առաջին անգամ ի հայտ է եկել՝ դիմակայելու Իսրայելի կողմից 1982 թվականին Հարավային Լիբանանի 18-ամյա օկուպացմանը:
Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության փորձագետների կարծիքով՝ Իրանի հովանու ներքո գտնվող «Հիզբոլլահը» ամենամեծ ռազմական սպառնալիքն է Իսրայելի համար:
2006 թվականին «Հիզբոլլահը» դիմակայեց Իսրայելի համակողմանի հարձակմանը և այդ ժամանակից ի վեր միայն հզորացավ:
Ի՞նչ անհամաձայնություն կա «Հիզբոլլահի» ու Իսրայելի միջև
Լիբանանի օկուպացիայի ավարտից հետո Իսրայելի և ««Հիզբոլլահի» հարաբերությունները լարված մնացին:
2006 թվականին «Հիզբոլլահը» դարանակալեց իսրայելցի զինվորներին՝ սպանելով երեքին և առևանգելով երկուսին:
Իսրայելն ի պատասխան պատերազմ սկսեց Լիբանանի դեմ՝ հասնելով մայրաքաղաք Բեյրութ։
Այստեղ Իսրայելը կիրառեց «Դահիյա հայեցակարգը», որը վերահսկվում էր «Հիզբոլլահի» կողմից, նպատակն էր թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Պատերազմը տևեց 34 օր, զոհվեց 1901 լիբանանցի, իսկ 900 հազարը տեղահանվեց։ Զոհվեց նաև մոտ 165 իսրայելցի։ Սակայն «Հիզբոլլահը» չդադարեց գոյություն ունենալուց։
Այդ ժամանակից ի վեր խմբավորումն ավելի արժեքավոր զենք և փորձ ձեռք բերեց, երբ պատերազմի ժամանակ կռվեց սիրիական կառավարության կողքին, որտեղ նրան մեղադրեցին սիրիացի խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Add new comment