M

Արդյո՞ք Իսրայելն ու Լիբանանը կպատերազմեն

Իսրայելի և լիբանանյան «Հիզբոլլահ» խմբավորման միջև լարվածությունն ու միտումնավոր հարձակումները սրվում են:

Հոկտեմբերի 8-ից ի վեր «Հիզբոլլահը» Իսրայելին ներքաշել է անհավասար մի հակամարտության մեջ՝ խոչընդոտելու Գազայի դեմ Իսրայելի պատերազմը, որն արդեն խլել է ավելի քան 36.000 մարդու կյանք:

Սահմանի երկու կողմի գյուղերից խաղաղ բնակիչները տարհանվել են։ Իսրայելը, սպիտակ ֆոսֆոր արձակելով, թիրախ է դարձրել լիբանանյան գյուղերը, մինչդեռ  «Հիզբոլլահը» անօդաչու թռչող սարքերով, կառավարվող հրթիռներով և այլ զինատեսակներով թիրախավորել է իսրայելական ռազմական օբյեկտները:

Վերջին շաբաթվա ընթացքում երկու կողմերն էլ ակտիվ հարձակումներ են իրականացրել, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայում հրադադարի կոչ է արել:

Ի՞նչ է «Հիզբոլլահը»

«Հիզբոլլահը» շիա խմբավորում է, որն առաջին անգամ ի հայտ է եկել՝ դիմակայելու Իսրայելի կողմից 1982 թվականին Հարավային Լիբանանի 18-ամյա օկուպացմանը:

Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության փորձագետների կարծիքով՝ Իրանի հովանու ներքո գտնվող «Հիզբոլլահը» ամենամեծ ռազմական սպառնալիքն է Իսրայելի համար:

2006 թվականին «Հիզբոլլահը» դիմակայեց Իսրայելի համակողմանի հարձակմանը և այդ ժամանակից ի վեր միայն հզորացավ:

Ի՞նչ անհամաձայնություն կա «Հիզբոլլահի» ու Իսրայելի միջև

Լիբանանի օկուպացիայի ավարտից հետո Իսրայելի և ««Հիզբոլլահի» հարաբերությունները լարված մնացին:

2006 թվականին «Հիզբոլլահը» դարանակալեց իսրայելցի զինվորներին՝ սպանելով երեքին և առևանգելով երկուսին:

Իսրայելն ի պատասխան պատերազմ սկսեց Լիբանանի դեմ՝ հասնելով մայրաքաղաք Բեյրութ։

Այստեղ Իսրայելը կիրառեց «Դահիյա հայեցակարգը», որը վերահսկվում էր «Հիզբոլլահի» կողմից, նպատակն էր թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Պատերազմը տևեց 34 օր, զոհվեց 1901 լիբանանցի, իսկ 900 հազարը տեղահանվեց։  Զոհվեց նաև մոտ 165 իսրայելցի։ Սակայն «Հիզբոլլահը» չդադարեց գոյություն ունենալուց։

Այդ ժամանակից ի վեր խմբավորումն ավելի արժեքավոր զենք և փորձ ձեռք բերեց, երբ պատերազմի ժամանակ կռվեց սիրիական կառավարության կողքին, որտեղ նրան մեղադրեցին սիրիացի խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն