Ռուբեն Վարդանյան

Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու. Ռուբեն Վարդանյանի որդու կոչը՝ միջազգային հանրությանը

Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը և կոչ անում ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք բանտարկված են միայն մեկ՝ հայ լինելու պատճառով: Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի որդին հոդված է հրապարակել ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականում։
 

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարևոր և խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP29-ը: Փաստորեն, սշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները: Նրանց շարքերում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120.000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է:

 

Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում խոսել արդարության, մարդու իրավունքների, համաշխարհային համագործակցության և բնապահպանության մասին՝ գտնվելով խոշտանգումների ենթարկվող հայերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս ճակատագրական պահին, երբ Ադրբեջանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ։

Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Նա իր ընկերների և գործընկերների հետ միասին նախաձեռնել և իրականացրել է ավելի քան 700 մարդասիրական ծրագիր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նա միշտ օգնել է ուրիշներին այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք ամենուր փորձում են դարձնել աշխարհն ավելի արդար և խաղաղ: Այսօր հենց նա ունի օգնության կարիք։ Ահա թե ինչու եմ ես իմ ձայնը բարձրացնում նրա փոխարեն, քանի որ նա զրկված է այդ հնարավորությունից: Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» և թույլ տալ, որ Ադրբեջանը օգտվի այս անպատժելիությունից՝ գործելու և, ինչն ավելի վատ է՝ իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար COP29-ն օգտագործելու նպատակով:

Դեռ ժամանակ կա գործելու:

Յուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա: Ամեն րոպե, երբ մենք լռություն ենք պահպանում, ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կյանքեր, մշակույթներ և ամբողջական ինքնություններ բնաջնջելու համար:  Այս խուլ լռությունը խախտելու ժամանակն է։

Ես ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ. մասնակցել Բաքվում անցկացվող այս COP-ին՝ առանց մարդու իրավունքների խնդրին անդրադառնալու, նշանակում է՝ դառնալ Բաքվի կողմից քաղաքական նպատակներով այն որպես գործիք օգտագործելու մեղսակիցը: Օգտագործելով COP-ը՝ Բաքուն շարունակում է վարկաբեկել այն, ինչը պետք է հարթակ հանդիսանար մարդկության ընդհանուր մարտահրավերների շուրջ միջազգային համագործակցության իրականացման համար:

Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, դեռ ժամանակ կա գործելու: Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց: Մյուսները կարող են ճնշում գործադրել առաջնորդների վրա՝ Ադրբեջանից երաշխիքներ պահանջելով, մերժելով այդ երկրի անպատժելիությունը, ինչը վտանգի տակ է դնում մի շարք ազգերի և վերջապես, պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին: Ո՞վ կարող է վաղը կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի»:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի  37-րդ առաջնության եզրափակիչ
Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ
ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
ARM az
Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ. Ամիրբեկով
Ամիրբեկով
«Զանգեզուրի միջանցքի» բացումը բոլոր կողմերի համար շահավետ նախագիծ է. Էլչին Ամիրբեկով
ՀՀ ԱԳ փոխնախարար և Իսպանիայի դեսպան
ՀՀ ԱԳ փոխնախարարը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՌՍՄԽ
ՌՍՄԽ նախագահը պարգևատրել է Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Արման Սարգսյանին
Հայաստան-Իտալիա հարաբերություններ
Մհեր Գրիգորյանը և դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել են առևտրատնտեսական ոլորտում հայ-իտալական համագործակցության հեռանկարները
ապասատարան, ՌԴ
Ռուսաստանում գործարկվել է «КУБ-М» շարժական ապաստարանների սերիական արտադրությունը
Փալոնե
Կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատության, ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոնե
Մակրոն
ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունը միանգամայն ճիշտ որոշում է. Մակրոն
l-0x86wh-2048x1194z-0.3838 (1).jpeg
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
befunky_collage_2024_11_19t140806_890
Ուկրաինան առաջին անգամ ՌԴ տարածքին հարվածել է ATACMS բալիստիկ հրթիռներով. РБК Украина
Հաագա
Արդարադատության միջազգային դատարանը ժամանակ է տվել Ադրբեջանին և Հայաստանին
Peskov
Դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին. Պեսկով
Թուրքիա
Թուրքիան փակել է երկինքը Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար
ՄԱԿ-ի պարեկներ
Լիբանանում կրակել են պարեկություն իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահների վրա
Տիգրան Աբրահամյան
Խնդիրը Անկախության հռչակագիրը չէ. Տիգրան Աբրահամյան
Չիանստանի ԱԳՆ
Բոլոր կողմերի շահերից է բխում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը. Չինաստանի ԱԳՆ
Փաշինյան, Վատիկան
Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին
Քեռյան
Առայժմ լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն. Գարիկ Քեռյան
ադրբեջան
Ադրբեջանը հաջորդ տարի պաշտպանության ու անվտանգության վրա կծախսի 5 միլիարդ դոլար
Դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուս և Էդ Մարքի, COP29
COP29. ամերիկացի սենատորները Բաքվում աջակցություն են հայտնել Հայաստանին, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին
Բայդեն - Ուկրաինա
Բայդենը Ուկրաինային թույլ է տվել հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին
Ռուբեն Վարդանյան
Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու. Ռուբեն Վարդանյանի որդու կոչը՝ միջազգային հանրությանը
Frank Pallone
Խիստ «վիրավորված են եղել» նրա հայամետ դիրքորոշումներից. Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը
Էրդողան
Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում մտադիր է առաջարկել Ուկրաինայում հակամարտության սառեցման իր ծրագիրը. Bloomberg
Կիրանց
Ինչպե՞ս է ապրում սահմանագծով բաժանված Կիրանց գյուղը. Frankfurter Allgemeine
«Օլիմպիական համագործակցություն-24»
Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին
Հնդկաստան, հրթիռ
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր առաջին հեռահար հիպերձայնային հրթիռը
Հնդկաստան
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը. Հնդկաստանի ԱԳ նախարար